Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Վախճանվել Է ռեժիսոր Արթուր Հիլլերը

Վախճանվել Է ռեժիսոր Արթուր Հիլլերը

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 17-ին Լոս Անջելեսում վախճանվել Է ռեժիսոր Արթուր Հիլլերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Associated Press-ին: Նա մահացել Է 92 տարեկան հասակում «բնական պատճառներից», նշել Է The Los Angeles Times-ը:

Արթուր Հիլլերը ծնվել Է 1923 թվականին Կանադայի Էդմոնթոն քաղաքում: Իր կարիերան նա սկսել Է CBC հեռուստաալիքում: 1955-ին ռեժիսորը տեղափոխվել Է ԱՄՆ, որտեղ մի երկու տարի անց նկարահանել Է իր առաջին կինոնկարը՝ «Անհոգ տարիները»:   

Ընդամենը նրա ֆիլմագրության մեջ կա ավելի քան 30 գործ, դրանց թվում են այնպիսի կինոնկարներ, ինչպիսիք են «Սիրո պատմություն» (1970 թվական)՝ Էրիկ Սիգալի համանուն վեպի Էկրանավորումը, որն «Օսկար» ց ստացել «Ֆիլմի լավագույն երաժշտություն» անվանակարգում, «Հիվանդանոց» (1971 թվական), «Մարդը Լամանչայից» (1972 թվական), «Մոլեմսխուն փողեր» (1987 թվական), «Ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ լսում» (1989 թվական), «Ինչպես առաջադիմել գործերում» (1990 թվական) ֆիլմերը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am