Գիտնականներն Արեգակնային համակարգի մոտ կյանքի համար պիտանի մոլորակ են գտել
ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիեզերքն ուսումնասիրող գիտնականների միջազգային խումբը հայտարարել Է Պրոքսիմա b մոլորակի հայտնաբերման մասին, որտեղ կարող Է կյանք լինել եւ ուր կարելի Է հասնել ապագա տիեզերական առաքելությունների ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Մոլորակը փոքր-ինչ մեծ Է Երկրից եւ գտնվում Է նրանից ընդամենը չորս լուսային տարի հեռավորության վրա, նշել են գիտնականները Եվրոպայի հարավային աստղադիտարանի շտաբում կայացած մամուլի ասուլիսում:
Հայտնագործության մասին հաղորդագրություն կա աստղադիտարանի կայքում, դրա վերաբերյալ օգոստոսի 25-ին հոդված Է հրապարակվել Է Nature հանդեսում:
Պրոքսիմա b-ն պտտվում Է Պրոքսիմա Ցենտրավա աստղի շուրջը: Այդ աստղը մտնում Է Ալֆա Ցենտրավա համակարգի մեջ եւ կարմիր թզուկ Է: Աստղի շուրջն այն լրիվ պտույտ Է գործում 11 օրում:
Մոլորակը գտնվում Է աստղի այսպես կոչված բնակելի գոտում: Մոլորակի վրա ջերմաստիճանն այնպիսին Է, որ այնտեղ կարող Է լինել ջուր՝ հեղուկ վիճակում, իսկ կլիման պիտանի Է կյանքի համար:
Պրոքսիմա b-ն, այսպիսով, դարձել Է Արեգակնային համակարգին ամենամոտ մոլորակը, որտեղ հնարավոր Է կյանքի գոյությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում