Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի ազդեցիկ դեմքերի տասնյակում

Մխիթարյանն ընդգրկվել է Պրեմիեր լիգայի ազդեցիկ դեմքերի տասնյակում

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտապան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է Metro.co.uk կայքի կազմած Պրեմիեր լիգայի ազդեցիկ դեմքերի տասնյակում, ովքեր ունակ են իրենց անունը գրել պատմության մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` լավագույն տասնյակի մեջ 10-րդ տեղում հենց Մխիթարյանն է:

«10-րդ տեղում գտնվում է «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը: Հաշվի առնելով, թե ինչպես սկսվեց մրցաշրջանը, մեզնից քչերը կարող էին կանխատեսել, որ Մխիթարյանը, ով 27 մլն ֆունտ արժեցավ «Յունայթեդ»-ի համար, կարող է Խուան Մատայի պատճառով թիմի մեկնարկային կազմում հայտնվելու հետ խնդիրներ ունենալ:

Սակայն, հենց այդպիսի իրավիճակում հայտնվեց հայ ֆուտբոլիստը: Երբ «Սաութհեմփթոն»-ի դեմ խաղի վերջին 15 րոպեներին գնդակը հայտնվում էր «Բորուսսիա»-ի նախկին ֆուտբոլիստի մոտ, հետաքրքիր և գրավիչ ինչ-որ բան էր լինում:

Լիովին հնարավոր է այդ հանգամանքն օգնի նրան «Հալլ Սիթի»-ի դեմ կայանալիք խաղում տեղ ապահովվել «Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում: Սակայն, բացի ֆուտբոլային արժանիքներից, Հենրիխը մեր տասնյակում ընդգրկվել է նաև այն երգի համար, որը նրան են նվիրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուները»,- գրել է կայքը:

Անգլիայի առաջնության առաջին երկու տուրերում «Բորնմութ»-ի (3:1) և «Սաութհեմփթոն»-ի (2:0) դեմ Մխիթարյանը փոխարինման է դուրս եկել 75-րդ րոպեին:

Երրորդ տուրի «Հալ Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 27-ին` Երևանի ժամանակով 20:30-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am