«Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակներում ԱԿԲԱ բանկի և ՀՀ ԿԲ-ի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր
ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական KFW բանկի կողմից իրականացվող «Էներգաարդյունավետություն ՓՄՁ-ների համար» վարկային ծրագրի շրջանակներում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ և ՀՀ Կենտրոնական բանկի միջև ստորագրվել է վարկային պայմանագիր:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ բանկից, պայմանագրով նախատեսվում է ՓՄՁ-ներին տրամադրել 11-13.8% տարեկան տոկոսադրույքով ՀՀ դրամով առևտրային և էքսպրես վարկեր՝ նպաստելով Հայաստանի տնտեսությունում այլընտրանքային էներգետիկայի կիրառման զարգացմանը և բիզնես գործընթացների արդյունավետության բարձրացմանը՝ թույլ տալով ՓՄՁ-ներին ներդրումներ կատարել էներգաարդյունավետ համակարգերի մեջ:
Ձեռք բերված համաձայնությամբ՝ վարկերը կտրմադրվեն 2-ից մինչև 5 տարի մարման ժամկետով: Վարկի առավելագույն չափը կարող է կազմել 500.000.000 ՀՀ դրամ:
Վարկերի տրամդրման ժամանակ անհրաժեշտության դեպքում նախատեսվում է իրականացնել էներգաաուդիտ, ինչը թույլ կտա գնահատել ապագա ներդրումների արդյունավետությունը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում