Երևանում՝ 11:07,   7 Մայիս 2024

Գալուստ Սահակյանն ընդունել է Կնեսետի փոխխոսնակին

Գալուստ Սահակյանն ընդունել է Կնեսետի փոխխոսնակին

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Իսրայելի Պետության Կնեսետի փոխխոսնակ, Իսրայել-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Թալի Պլոսկովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին Հայաստանի խորհրդարանում, շնորհակալություն է հայտնել ՀՀ անկախության 25-ամյակի միջոցառումներին մասնակցելու համար: Խորհրդարանի ղեկավարը, կարեւորելով Թալի Պլոսկովի այցը Հայաստան, գոհունակությամբ նշել է, որ նմանատիպ այցերը նպաստում են երկկողմ հարաբերությունների առավել զարգացմանն ու խորացմանը:

Ազգային ժողովի նախագահը նշել է, որ հայերը, լինելով ցեղասպանության ենթարկված ժողովուրդ, խորին հարգանք են տածում հրեա ժողովրդի՝ ողջակիզման ենթարկված զավակների հիշատակի նկատմամբ:

«Հայաստանը շարունակելու է ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, վստահ ենք, որ կկարողանանք վերականգնել ոչ միայն պատմական արդարությունը, այլեւ հնարավորինս բացառել այդօրինակ հանցագործությունների կրկնությունը», - ասել է Գալուստ Սահակյանը: Այս համատեքստում Աժ նախագահը նշել է, որ հայ ժողովուրդն ակնկալում է Իսրայելի ծանրակշիռ արձագանքն ու ներդրումը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում:

ԱԺ նախագահն ընդգծել է, որ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման մեծ ներուժ կա:

Թալի Պլոսկովը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ երկու պետություններն ունեն պատմական ընդհանրություններ: Նա շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահին՝ ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ:

Թալի Պլոսկովը եւս կարեւորել է համարել միջխորհրդարանական կապերի առավել ակտիվացումը, ինչպես նաեւ պատրաստակամություն է հայտնել աջակցելու մի շարք համատեղ նախաձեռնությունների իրականացման հարցում:

Զրուցակիցները կարեւորել են համատեղ տնտեսական համաժողովների անցկացումն ու հանդիպումների ակտիվացումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am