Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ

Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է 
ունենալու կառավարության նիստ

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի  հատուկ  ծառայությունները հայտարարել են, որ գաղտնալսման սարքեր են հայտնաբերել Կատովիցե քաղաքի շենքերից մեկում, որտեղ մայիսի 7-ին պետք է կայանար Նախարարների խորհրդի նիստը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Polskie Radio լրատվամիջոցը:

«Պետական պ​​ահպանության ծառայությունը, համագործակցելով Ներքին անվտանգության գործակալության հետ, հայտնաբերել և ապամոնտաժել է սարքեր, որոնք կարող էին գաղտնալսման համար օգտագործվել այն շենքում, որտեղ այսօր Կատովիցեում պետք է կայանար Նախարարների խորհրդի նիստը», - գրել է հանրապետության հատուկ ծառայությունների նախարար-համակարգողի մամուլի քարտուղար Յացեկ Դոբժինսկին X սոցիալական հարթակում։

Նրա խոսքով՝ հետախուզական ծառայությունները կատարում են այդ միջադեպի հետաքննություն:

Ըստ Reuters գործակալության՝ Լեհաստանը Ռուսաստանի ռազմական գործողությունների ընթացքում Ուկրաինա զենքի մատակարարումների համար հանգույց է հանդիսանում և ուժեղացված հսկողություն է իրականացնում լրտեսական գործունեության ցանկացած նշանի հայտնաբերման համար։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am