Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը շնորհավորանքներ է ստացել Ուզբեկստանից, Բուլղարիայից և Լիտվայից

Կարեն Կարապետյանը շնորհավորանքներ է ստացել Ուզբեկստանից, Բուլղարիայից և Լիտվայից

ԵՐԵՎԱՆ, 23 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին շնորհավորական ուղերձներ են հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատարը, Բուլղարիայի Հանրապետության և Լիտվայի Հանրապետության վարչապետերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ուզբեկստանի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Շավկատ Միրզիյոևի շնորհավորական ուղերձում ասված է. 
«Հարգելի Կարեն Վիլհելմի,
Խնդրում եմ ընդունել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր գործունեությունն այս բարձր պաշտոնում կնպաստի ուզբեկա-հայկական հարաբերությունների հետագա զարգացմանն՝ ի շահ մեր երկրների ու ժողովուրդների:
Օգտվելով առիթից մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարեկեցություն և ամենայն հաջողություն՝ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ»:

Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Բոյկո Բորիսովի շնորհավորական ուղերձում նշված է.
«Ձերդ Գերազանցություն, 
Բուլղարիայի կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության բարձր և պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 
Բուլղարիայի Հանրապետությունը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցության և բարեկամության ավանդական հարաբերությունները, և ես հաստատում եմ Բուլղարիայի կառավարության պատրաստակամությունը շարունակելու աշխատանքն՝ ի օգուտ մեր երկկողմ հարաբերությունների ներուժի լիարժեք ընդլայնմանը՝ հանուն մեր երկու երկրների և ժողովուրդների բարգավաճման:
Ցանկանում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ Ձեր բարձր պատասխանատու գործունեության մեջ, խնդրում եմ ընդունեք, հարգելի պարոն վարչապետ, խորին հարգանքի հավաստիքը»:

Լիտվայի Հանրապետության վարչապետ Ալգիրդաս Բուտկեվիչիուսի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի վարչապետ, 
Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Թույլ տվեք, օգտվելով առիթից, մաղթել Ձեզ և Ձեր կառավարությանը հաջողություններ հետագա գործունեության մեջ: Ակնկալում եմ կառուցողական համագործակցություն և մեր երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդում: 
Օգտվելով առիթից, Լիտվայի Հանրապետության ժողովրդի և կառավարության անունից շնորհավորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի կապակցությամբ: Հայ ժողովրդին սրտանց մաղթում եմ նորանոր հաջողություններ, բարօրություն և բարգավաճում:
Խորապես հավատում եմ, որ առաջիկա տարիներին Լիտվայի և Հայաստանի միջև գործընկերությունը կշարունակի զարգանալ համագործակցային և բարեկամական ոգով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am