Շուշան Սարդարյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական
13:49, 24 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 24 ԵՐԵՎԱՆ, ԱՐՄԵՆՊՐՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Շուշան Սարդարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին որոշումը տեղադրված է կառավարության egov.am կայքում:
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Շուշան Սարդարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական՝ հասարակական հիմունքներով»,- Կարեն Կարապետյանի որոշման մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում