Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Շվեյցարիայի բնակիչները հատուկ ծառայություններին թույլատրեցին լրտեսել իրենց

Շվեյցարիայի բնակիչները հատուկ ծառայություններին թույլատրեցին լրտեսել իրենց

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեյցարիայի բնակիչները սեպտեմբերի 25-ին կայացած հանրաքվեի ընթացքում պաշտպանել են հետախուզության ծառայության լիազորությունների ընդլայնման նախաձեռնությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC News-ին, նախնական տվյալներով՝ հաջակցություն նորույթի հանդես Է եկել քվեարկածների 65,5 տոկոսը:

 Այդ նախաձեռնության հակառակորդներին, որոնք զգուշանում են քաղաքացիական ազատությունների խախտումից, չի հաջողվել մեծամասնության աջակցությունն ստանալ 26 կանտոններից կամ կիսականտոններից որեւԷ մեկում:  Ժողովրդի դատին ներկայացված օրենքի համաձայն՝ իշխանությունները իրավունք կունենան գաղտնալսել հեռախոսազրույցները, հետեւել Էլեկտրոնային փոստին, հսկողություն իրականացնել մասնավոր տարածքում:

Այս ամենը, նախաձեռնության կողմնակիցների կարծիքով, թույլ կտա մեծացնել անվտանգությունը ահաբեկչական սպառնալիքի պայմաններում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am