Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Բրիտանիայի երկու ապագա թագավորները եւ նրանց ընտանիքի անդամները ժամանել են Կանադա

Բրիտանիայի երկու ապագա թագավորները եւ նրանց ընտանիքի անդամները ժամանել են Կանադա

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին պաշտոնական այցով Կանադա են ժամանել իրենց երեխաների՝ երեք տարեկան արքայազն Ջորջի եւ մեկ տարեկան արքայադուստր Շառլոտայի հետ: Ուիլյամը եւ Քեթրինն առաջին անգամ Կանադա են այցելել հինգ տարի առաջ՝ հարսանիքից շատ չանցած, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին եւ նրանց երեխաները վայրԷջք են կատարել Բրիտանական Կոլումբիայի մայրաքաղաքում՝ Վիկտորիա քաղաքում: Դա առաջին պաշտոնական ուղեւորությունն Է, որը նրանք կատարում են ամբողջ ընտանիքով: 

Դքսին եւ դքսուհուն՝ երեխաների հետ դիմավորել Է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: Թրյուդոն փորձել Է բարեւել արքայազն Ջոջի հետ, բայց վերջինս չի համաձանել ո՛չ «ձեռք մեկնել», ո՛չ Էլ պարզապես սեղմել նրա ձեռքը:

Բրիտանական Կոլումբիայի օրենսդիր ժողովի շենքի մոտ Ուիլյամին եւ Քեթրինին ողջունել Է բազմահազարանոց բազմությունը: Ողջույնի արարողությանը մասնակցել Է նաեւ նախաբնիկների պարային խումբը:

Քեմբրիջի դուքսը եւ դքսուհին այցելել են երկու համաշխարհային պատերազմներում ընկածների հուշարձան: Արքայազն Ուիլյամը եւ Քեթրինն այնուհետեւ ժամանակ են անցկացրել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի եւ նրա կնոջ՝ Սոֆի Գրեգուարի հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am