Շիմոն Պերեսն աչքերի եղջերաթաղանթները նվիրաբերել է փոխպատվաստման համար
11:17, 28 Սեպտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի իններորդ նախագահ Շիմոն Պերեսը կտակել Է իր աչքերի եղջերաթաղանթները նվիրաբերել փոխպատվաստման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Թել խա Շոմեր» կլինիկայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել Է Պերեսի բուժող բժիշկ եւ փեսա Րաֆի Վալդմանը:
«Նա եղջերաթաղանթները նվիրաբերել Է նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- ասել Է Վալդմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում