Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Բրեդ Փիթն ընտանեկան խնդիրների պատճառով ներկա չի լինի «Ժամանակի ճամփորդությունը» ֆիլմի պրեմիերային

Բրեդ Փիթն ընտանեկան խնդիրների պատճառով ներկա չի լինի «Ժամանակի ճամփորդությունը» ֆիլմի պրեմիերային

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը «ընտանիքում ստեղծված իրադրության պատճառով» որոշել Է չմասնակցել ռեժիսոր Թերենս Մալիքի «Ժամանակի ճամփորդությունը» վավերագրական ֆիլմի պրեմիերային, որն ինքն Է հնչյունավորել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

«Ժամանակի ճամփորդությունը» 45-րոպեանոց փորձարարական կինո Է՝ IMAX ձեւաչափով: Ժապավենի համաշխարհային պրեմիերան կայացել Է 2016 թվականի սեպտեմբերի 7-ին Վենետիկի կինոփառատոնում: Ֆիլմը պատմում Է Տիեզերքի մասին՝ նրա ծնունդից մինչեւ կործանումը:

«Ես շատ երջանիկ եմ, որ մասնակցել եմ այդ հետաքրքրաշարժ ուսուցողական նախագծին, բայց ներկայում իմ ողջ ուշադրությունը կենտրոնացած Է ընտանիքիս դրության վրա, եւ չեմ ցանկանում ուշադրությունը շեղել այդ բացառիկ ֆիլմից, որը բոլորին խորհուրդ եմ տալիս դիտել»,-գործակալությունը մեջբերում Է դերասանի խոսքը:

Մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Անջելինա Ջոլին ապահարզանի փաստաթղթեր Է ներկայացրել՝ իր որոշումը բացատրելով «ամուսինների միջեւ անհաշտելի տարաձայնություններով»: 

Բրեդ Փիթը եւ Անջելինա Ջոլին Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասաններից են: Նրանք ամուսնացել են 2014 թվականին՝ երկար տարիների համատեղ կյանքից հետո, եւ երկար ժամանակ Հոլիվուդում համարվում Էին բազմազավակ զույգի ընտանեկան երջանկության խորհրդանիշը:

Դերասանները վեց երեխա ունեն, այդ թվում՝ որդեգրվածներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am