Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարությունը

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել ՀՀ 
առողջապահության նախարարությունը

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինֆորմացիայի ազատության կենտրոնի «Ոսկե բանալի և ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում ամենաբաց գերատեսչություն է ճանաչվել ՀՀ առողջապահության նախարարությունը:  «Բաց կառավարման գործընկերություն»  միջազգային նախաձեռնության շրջանակում հայաստանյան գործողությունների ծրագրի հանձնառությունները լավագույն իրականացման համար Ոսկե բանալի մրցանակ է տրվել  ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին, ով կարևորել է նախաձեռնությունը և շնորհավորել մրցանակակիրներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի պաշտոնական ինտերնետային կայքը ճանաչվել է տեղեկատվության տրամադրման լավագույն ինտերնետային պաշտոնական կայք, իսկ տեղեկություն ստանալու իրավունքն ամենաակտիվ և լավագույնս օգտագործող հասարակական կազմակերպությունը  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների»  հասարակական կազմակերպությունն է: Տեղեկատվության ազատությանն առնչվող խնդիրները հետևողական լուսաբանած լրատվամիջոց է ճանաչվել «Ասպարեզ» օրաթերթը: Մրցանակաբաշխության ընթացքում «Տեղեկատվության ազատության մասին» օրենքն ամենաակտիվ օգտագործող լրագրող է ճանաչվել Սիվիլնեթի լրագրող Արման Սուլեյմանյանը, իսկ ԻԱԿ-ի 15 ամյակի հոբելյանական Հատուկ մրցանակը շնորհվել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 15-ամյակի կապակցությամբ ԻԱԿ-ը որոշել է Մրցանակաբաշխության բացասական մրցանակ ժանգոտ կողպեքի մրցանակակիր մարմիններին չհայտարարել: Փոխարենը փակ գործող մարմինները կընգրկվեն Կենտրոնի եռամսյակային և տարեվերջյան Սև ցուցակներում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am