Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայկ Մարտիրոսյանը մինչև 16 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության առաջատարն է

Հայկ Մարտիրոսյանը մինչև 16 տարեկան շախմատիստների աշխարհի առաջնության 
առաջատարն է

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի են ունեցել աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ տուրի պարտիաները:

Մինչև 18 տարեկան տղաների ենթախմբում Մանուէլ Պետրոսյանն ու Արամ Հակոբյանը մրցում էին միմյանց դեմ: Պարտիայում ավելի ուժեղ է գտնվել Մանուէլ Պետրոսյանը, ով այժմ վաստակած 4,5 միավորով կիսում է 1-2-րդ հորիզոնականները, իսկ Հակոբյանն ընթանում է 5-րդ հորիզոնականում: Սեպտեմբերի 28-ին կայանալիք 5-րդ տուրում այս ենթախմբում տեղի կունենա մրցաշարի կենտրոնական պարտիան, որում միմյանց դեմ կմրցեն մրցաշարում ամենաբարձր անհատական գործակիցներ ունեցող  Մաքսիմ Վավուլինն ու Մանուէլ Պետրոսյանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի պաշտոնական կայքից, մինչև 16 տարեկան տղաների մրցաշարում հանդես եկող Հայկ Մարտիրոսյանը տոնել է 5-րդ հաղթանակը, հինգ հնարավորից վաստակել  5 միավոր և միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Դավիթ Միրզոյանը վաստակել է 2,5 միավոր և ընթանում է 20-րդ հորիզոնականում:

Մինչև 14 տարեկան տղաների առաջնությունում հանդես եկող Արթուր Դավթյանը տարել է երրորդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 4 միավորով կիսում է 4-7-րդ հորիզոնականները: Շանթ Սարգսյանը 5-րդ տուրում պարտվել է և վաստակած 3 միավորով ընթանում է 23-րդ հորիզոնականում: Այս ենթախմբում աղյուսակը միանձնյա գլխավորում է 5 միավոր վաստակած Սեմյոն Լոմասովը:

Մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը վաստակել է 4 միավոր և կիսում է 2-7-րդ հորիզոնականները: Այստեղ աղյուսակը միանձնյա գլխավորում է Ցոլակիդու Ստավրուլան: Սեպտեմբերի 28-ին կայանալիք 6-րդ տուրում Ղուկասյանի մրցակիցն է լինելու հենց առաջատար Ցոլակիդուն:

ՄԻնչև 16 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Արփինե Գրիգորյանը վաստակել է 3 միավոր և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը: Այստեղ մրցաշարային աղյուսակը գլխավորում են 4,5-ական միավոր վաստակած Օլիվիա Կիոլբասան և Հագաբանե Ականկշան:

Մինչև 14 տարեկան աղջիկների մրցաշարում հանդես եկող Քրիստինե Սմբատյանը տոնել է երկրորդ անընդմեջ հաղթանակը և իր ակտիվում գրանցած 2,5 միավորով ընթանում է 39-րդ հորիզոնականում: Այստեղ մրցաշարային աղյուսակը գլխավորում են Ժու Յիները և Ելիզավետա Սոլոժենկինան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am