Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մասնակցությունը Ռիո-2016- ին գնահատվել է լավ

Հայաստանի հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մասնակցությունը Ռիո-2016-
ին գնահատվել է լավ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում 2016 թվականի Օլիմպիական խաղերին մասնակցած հավաքական թիմերի գլխավոր մարզիչների կողմից ներկայացվող հաշվետվությունների լսումների հերթն այսօր հունա-հռոմեական ոճի ըմբշամարտինն էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հաշվետվությամբ հանդես է եկել հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, ով ներկայացրել է հավաքականի մարզիկների համար նախապես ըստ ժամանակացույցի կազմակերպված նախապատրաստական աշխատանքները: «Մենք պայքարում էինք 6 քաշային կարգերում վարկանիշ ձեռք բերելու համար, սակայն կարողացանք վարկանիշ ունենալ միայն 4 քաշային կարգերում՝ 66 կգ Միհրան Հարությունյանը, 75 կգ Արսեն Ջուլֆալակյանը, 85 կգ Մաքսիմ Մանուկյանը և 98 կգ Արթուր Ալեքսանյանը: Միհրանի և Արթուրի մասին չեմ խոսի: Արսենը, ումից մեդալ էինք սպասում, թույլ տվեց տակտիկական սխալ և դուրս մնաց հետագա պայքարից: Մաքսիմից նույնպես մեծ ակնկալիքներ ունեիք, բայց, ցավոք, դրանք նույնպես չարդարացան»,- ասել է գլխավոր մարզիչը:

Հաշվետվություններն ընդունող աշխատանքային խմբի ղեկավար, նախարարության աշխատակազմի սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը շնորհակալություն է հայտնել մարզչին կատարած աշխատանքի համար և շնորհավորելով օլիմպիական չեմպիոն ունենալու կապակցությամբ՝ նշել է, որ չնայած Լևոն Ջուլֆալակյանը գոհ չէ իր բոլոր սաների մրցելույթներից, սակայն հավաքականի մասնակցությունը գնահատվում է լավ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am