Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը Տիգրան Խաչատրյանին նշանակել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետը Տիգրան Խաչատրյանին նշանակել է տնտեսական զարգացման և ներդրումների 
նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի 21-ի որոշմամբ՝ Տիգրան Խաչատրյանին նշանակել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։

Վարչապետը որոշումը կայացրել է՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ կառավարության պաշտոնական կայքից՝ Կարեն Կարապետյանն իր մեկ այլ որոշմամբ Գառնիկ Բադալյանին ազատել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am