Կիև-Մինսկ օդանավը ստիպել են վայրէջք կատարել ՀՀ քաղաքացու պատճառով
ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը, որը Կիևի օդանավակայանից ուևորվել է դեպի Մինսկ, կործանիչներ բարձրացնելու սպառնալիքի տակ ստիպված վերադարձել է ուկրաինական օդանավակայան: Պատճառն օդանավում գտնված Հայաստանի քաղաքացին է եղել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով obozrevatel.com-ը, այս մասին հայտնել են ավիաընկերության լրատվական ծառայությունից:
«Բելառուսի օդային տարածք մտնելուց 50 կիլոմետր հետավորության վրա դիսպետչերից եկել է հաղորդում այն մասին, որ ինքնաթիռն անմիջապես վերադառնա օդանավակայան: Որևէ բացատրություն չի տրվել: Հաղորդվել է, որ եթե հրամանը չկատարվի, օդ կբարձրանան կործանիչները»,- ասվում է ավիաընկերության հայտարարության մեջ:
Այն բանից հետո, ինչ ինքնաթիռը վերադարձել է Կիևի օդանավակայան, ուկրաինական իրավապահ մարմինները չվերթից իջեցրել են մեկ ուղևորի, ով Հայաստանի քաղաքացի է եղել:
Сегодня.ua-ի տեղեկություններով` ուղևորի ազգանունը Մարտիրոսյան է եղել: Նրան մեղադրել են Ուկրաինայի անվտանգության ծառայության աշխատակից լինելու և հանցանք գործելու մեջ:
ՀՀ քաղաքացին իրավապահ մարմինների կողմից ավելի ուշ ազատ է արձակվել և 19:00-ի թռիչքով մեկնել Մինսկ:
«Բելավիա» ավիաընկերությունը հայտնել է, որ ուկրաինական կողմից պահանջելու է օդանավի ծախսերի փոխհատուցում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում