Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 22-ին, ժամը 21.23-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտակայքում այրվում է «ՎԱԶ 21-015» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհի 20-րդ կմ-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը  22.14-ին, մարվել՝ 22.21-ին:

Այրվել է «ՎԱԶ 21-015» մակնիշի 34 US 947 պ/հ ավտոմեքենան (սեփականատեր՝ 1965 թ. ծնված Ի. Ա.)`  ամբողջությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am