Արտենիում այրվել է գյուղացիներից մեկի մոտ 400 հակ անասնակերը
16:50, 23 Հոկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 22-ին, ժամը 22.51-ին ահազանգ է ստացել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի Սայաթ-Նովայի փողոցում այրվում է անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.00-ին, մարվել` 04.53-ին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել է անասնակեր` մոտ 400 հակ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում