Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Մադուրոն ընդդիմությանը մեղադրել է «խորհրդարանական հեղաշրջման» մեջ

Մադուրոն ընդդիմությանը մեղադրել է «խորհրդարանական հեղաշրջման» մեջ

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն խոստացել Է խորհրդարանական հեղաշրջում թույլ չտալ երկրում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է՝ դիմելով նախագահական պալատի մոտ հավաքված իր կողմնակիցներին:

Ավելի վաղ Ազգային ասամբլեան, որը վերահսկում են նախագահի քաղաքական ընդդիմախոսները, որոշում Է կայացրել քննարկել նրան իշխանազրկելու հարցը: Պատգամավորները քվեարկել են «Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ գործընթաց սկսելու» եւ այն բանի օգտին, որ խորհրդարանական հանձնաժողովն սկսի ուսումնաասիրել «հնարավոր քրեական ու քաղաքական պատասխանատվությունը, ինչպես նաեւ հեռացումը պետության ղեկավար պաշտոնից»:

«Վենեսուելայում երբեք խորհրդարանական հեղաշրջում չի եղել, եւ մենք թույլ չենք տա, որ այն տեղի ունենա որեւԷ տեսքով,- Մադուրոյի խոսքը մեջբերել Է Վենեսուելայի նորությունների գործակալությունը—Թող դրա մասին իմանան աջերը»: Պետության ղեկավարի կարծիքով՝ Ազգային ասամբլեան մտադիր Է «վնաս հասցնել Վենեսուելային»: Նախագահը խոստացել Է, որ անձամբ Է մասնակցելու կառավարության եւ ընդդիմության միջեւ երկխոսությանը, որը մեկնարկը նշանակված Է հոկտեմբերի 30-ին: «Մեզ համար երկխոսությունն այլընտրանք չունի»,- ընդգծել Է Մադուրոն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am