Գիշերային հրդեհները ոչնչացրել են Կալեի «Ջունգլի» ճամբարի մի մասը
ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հրդեհները ոչնչացրել են Կալեի մերձակայքում անօրինական միգրանտների՝ «Ջունգլի» անվանումով հայտնի ճամբարի մի մասն այն պայմաններում, երբ Ֆրանսիայի իշխանությունները շարունակում են վրանների ապամոնտաժումը: Բենզինով լի առնվազն մի կանիստր Է պայթել, ինչի հետեւանքով տուժել Է միգրանտներից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Ճամբարի ապամոնտաժման գործողությունը հիմնականում հանգիստ Է ընթանում, սակայն երկյուղներ կան, որ փախստականների մի մասն այդպես Էլ չի հրաժարվի անօրինականորեն Մեծ Բրիտանիա տեղափոխվելու գաղափարից:
BBC-ի թղթակիցը հայտնում Է, որ գիշերը հիմնական փողոցում բռնկել են միգրանտների մի քանի կացարաններ, որոնք ամբողջովին այրվել են: Դա կարող Էր լինել այն միգրանտների անհնազանդության վերջին դրսեւորումը, որոնք չԷին ցանկանում հեռանալ Կալեից եւ չԷին ցանկանում, որ իշխանությունները ապամոնտաժեն իրենց բնակատեղին:
Պա դե Կալեի պրեֆեկտ Ֆաբիեն Բուկիոն BFMTV-ին հայտարարել Է, որ անօրինական ներգաղթյալների շրջանում ավանդույթ Է՝ այրել տները դրանք լքելուց առաջ:
Ֆրանսիայի իշխանությունների պլանների համաձայն՝ վրանների եւ ժամանակավոր կացարանների ապամոնտաժման համար կպահանջվի երեք օր:
Ճամբարում ապրող յոթ հազար միգրանտներից շուրջ 4 հազարը պետք Է տեղափոխվեն Ֆրանսիայում փախստականների ընդունման կենտրոններ:
Հոկտեմբերի 24-ին ճամբարի մոտավորապես 2 հազար բնակիչներ համաձայնել են կամավոր լքել «Ջունգլին», եւս մի քանի հարյուր մարդ ճամբարից մեկնել Է հոկտեմբերի 25-ին:
«Ջունգլի» ճամբարը դարձել Է Եվրոպայում միգրացիոն ճգնաժամի խորհրդանշանը: Ճամբարի բնակիչների մեծամասնությունը ձգտում Էր հասնել Մեծ Բրիտանիա՝ համարելով, որ այնտեղ իրենց ավելի հարմարավետ պայմաններ են սպասում, քան Ֆրանսիայում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում