Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ՆԱՏՕ-ն զինվորականներ է ուղարկում Արեւելյան Եվրոպա եւ Սեւ ծով

ՆԱՏՕ-ն զինվորականներ է ուղարկում Արեւելյան Եվրոպա եւ Սեւ ծով

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՆԱՏՕ-ի 17 պետություններ իրենց զինվորականներին կուղարկեն դաշինքի բազմազգ ուժերի գումարտակներ, որոնք 2017 թվականի սկզբին ծավալվելու են Արեւելյան Եվրոպայում: Եվս վեց երկրներ պատրաստ են իրենց ցամաքային, ծովային ու օդային ուժերն ուղարկել Ռումինիա՝ եկող տարում Սեւ ծովում ներկայությունն ընդլայնելու նպատակով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Բրյուսելում ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման այս արդյունքները  հնչեցրել Է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը: 

«Մեր ավելի քան մեկ միլիարդ քաղաքացիների պաշտպանությունը մնում Է ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրը: Դրա համար հուլիսին Վարշավայում կայացած գագաթնաժողովում մենք որոշում ընդունեցինք շարունակել դա: Այս տարի ավելի վաղ Կանադան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան եւ ԱՄՆ-ը հայտարարեցին, որ պատրաստ են մեկական բազմազգ գումարտակ գլխավորել դաշինքի արեւելյան թեւում»,- ասել Է Ստոլտենբերգը:

«Այսօր ՆԱՏՕ-ի շատ երկրներ հաստատեցին իրենց մասնակցությունը: Ալբանիան, Իտալիան, Լեհաստանը, Սլովենիան կմիանան Լատվիայում Կանադայի զինվորականներին: Բելգիան, Խորվաթիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները եւ Նորվեգիան՝ Էստոնիայում կմիանան Մեծ Բրիտանիային, եւ, վերջապես, Ռումինիան եւ Մեծ Բրիտանիան՝ ԱՄՆ-ին՝ Լեհաստանում»,- ասել Է նա:

Ստոլտենբերգը չի խոսել զինվորականների թվաքանակի մասին, սակայն, ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության մի շարք նախարարների եւ դիվանագիտական աղբյուրների խոսքով, այսօրվվ դրությամբ հայտնի Է, որ Մեծ Բրիտանիան կտրամադրի 800, Գերմանիան՝ մինչեւ 600, Կանադան՝ 450, Ֆրանսիան՝ մոտավորապես 300 զինվորական, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am