Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Ադելը հանուն երեխայի առժամանակ կդադարեցնի երաժշտական գործունեությունը

Ադելը հանուն երեխայի առժամանակ կդադարեցնի երաժշտական գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի առավել բարձ վարձատրվող երգչուհիներից մեկը՝ բրիտանուհի Ադելը, (իսկական անունը Լորի Բլու Էդկինս Է) հայտարարել Է, որ երկար ժամանակով կընդհատի իր երաժշտական գործունեությունը, քանի որ մտադիր Է ունենալ երկրորդ երեխան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Entertainment Tonight պորտալը:

«Ես պատրաստվում եմ երեխա ծնել: Մի քանի տարուց ես կվեադառնամ, դուք ինձանից չեք ազատվի»,- Entertainment Tonight-ը մեջբերել Է կարիերայում դադարի վերաբերյալ Ադելի արած հրապարակային հայտարարությունը:

Երգչուհու հայտարարությունը հաջորդել Է ԱՄՆ-ում նրա համերգային շրջագայության ավարտին: «10 ամսվա ընթացքում 107 շոու եմ անցկացրել, եւ այդ ամենն իմ թիմի, անսամբլի եւ ընտանիքի շնորհիվ»,- գրել Է Ադելը ԱՄՆ-ում համերգային շրջագայությունն ավարտելուց հետո:

Ադելը 2011 թվականից համատեղ ապրում Է Սայմոն Քոննեկիի հետ, 2012 թվականին զույգը տղա երեխա Է ունեցել:

Forbes ամերիկյան հանդեսը նոյեմբերի սկզբին Ադելին երկրորդ տեղն Է հատկացրել ամենաբարձր վարձատրվող երաժշտական աստղերի ցուցակում: Հրատարակության ամենամյա վարկանիշի տվյալների համաձայն՝ անցած տարի երգչուհին վաստակել Է 80,5 մլն դոլար:

Լուսանկարը` AFP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am