Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

ՀՀ վարչապետն ընդունել է միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետն ընդունել է միջազգային դոնոր կազմակերպությունների 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դեկտեմբերի 2-ին ընդունել է մի շարք միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրի ղեկավարը կարևորել է նման ձևաչափով հանդիպումները և շնորհակալություն հայտնել համագործակցության համար: Վարչապետի խոսքով՝ կառավարությունը շահագրգռված է բարձրացնել դոնոր կազմակերպությունների հետ աշխատանքների արդյունավետությունը և ցանկանում է քննարկում ծավալել 3 հիմնական հարցի շուրջ:

«Առաջին - Մենք նախաձեռնել ենք Ծրագրերի իրականացման գրասենյակները՝ ԾԻԳ-երն օպտիմալացնելու գործընթաց: Մենք արդեն լուծարել ենք 5-ը և ներկայում սկսում ենք օպտիմալացման հաջորդ փուլը: Ուզում ենք ձեզ հետ այս հարցի շուրջ բանակցել և բացատրել մեր նպատակը. մենք ուզում ենք աշխատանքը դարձնել ավելի արդյունավետ, հաստատուն ծախսերն՝ ավելի պակաս:

Երկրորդ - Վարկեր, վարկային ծրագրեր, դրանց առաջնահերթությունները: Դուք գիտեք, որ մեր արտաքին պարտքի չափը բավական բարձր է, և մենք ուզում ենք ձեզ հետ քննարկել ու հաստատել այն առաջնահերթությունները, այն խաղի կանոնները, որով հետագայում առնչվելու ենք վարկերի հետ և ընտրություն ենք կատարելու, թե որ վարկային ծրագիրն ենք համարելու առաջնահերթ և որ ծրագրերն ենք ֆինանսավորելու:

Երրորդ - Մինչև տարեվերջ՝ մոտ օրերս, մենք ստեղծելու ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն կամ, այլ կերպ ասած, բարեփոխումների կենտրոն, որի շրջանակում նախատեսում ենք համագործակցել մաքսիմալ շահագրգռված ուժերի, այդ թվում՝ մասնավոր հատվածի հետ և քննարկել՝ ուր ենք գնալու և ուր ենք տանելու մեր երկիրը: Քննարկել բոլոր նախաձեռնությունները, ստրատեգիաները, ռեֆորմները, ըստ ոլորտների, երկարաժամկետ, կարճաժամկետ, որպեսզի հստակ հասկանանք՝ որ ուղղությամբ պետք է շարժենք մեր տնտեսությունը», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ակնկալում է միջազգային դոնոր կազմակերպությունների համագործակցությունն ու աջակցությունն այս գործընթացներում:

Այնուհետև ՀՀ պատասխանատու նախարարների և միջազգային դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել են ՀՀ վարչապետի նախանշած հարցերի շրջանակում համագործակցության առաջնահերթությունները, համատեղ ծրագրերը և հետագա անելիքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am