Թուրքիայի վարչապետը մեկնել է Ռուսաստան
13:04, 5 Դեկտեմբեր 2016
ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրավերով դեկտեմբերի 5-ին մեկնել է Մոսկվա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը, այցի շրջանակում Յըլդըրըմը նախ առանձին հանդիպում կունենա Մեդվեդևի հետ, այնուհետև հանդիպումը կշարունակվի ընդլայնված կազմով:
Ակնկալվում է, որ Թուրքիայի վարչապետին կընդունի նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Այցի շրջանակում Յըլդըրըմը կլինի նաև Թաթարստանի մայրաքաղաք Կազանում:
Յըլդըրըմի այցը Ռուսաստան կավարտվի դեկտեմբերի 7-ին:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում