Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վրաստանը եւ ԱՄՆ-ը համագործակցության նոր մակարդակի են անցնում պաշտպանության ոլորտում

Վրաստանը եւ ԱՄՆ-ը համագործակցության նոր մակարդակի են անցնում պաշտպանության 
ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը եւ ԱՄՆ-ը պաշտպանության եւ անվտանգության ոլորտում անցնում են համագործակցության նոր մակարդակի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի օգնական Մայքլ Քարփենթերի՝ Թբիլիսի այցին:   

«Պաշտպանության եւ անվտանգության ոլորտում Վրաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ համագործակցությունն անցնում Է նոր մակարդակի, այդ մասին նշվել Է վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եւ ԱՄՆ-ի պաշտպանության փոխնախարարի օգնական Մայքլ Քարփենթերի հանդիպմանը: Կողմերը նշել են, որ համագործակցության միանգամայն նոր շրջանակներ Է ստեղծում այն հուշագիրը, որը ձեւակերպվել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի՝ Վրաստան կատարած այցի ժամանակ: Կվիրիկաշվիլին հայտարարել Է, որ վրացական կառավարությունը գնահատում Է ԱՄՆ-ի աջակցությունը Վրաստանի անվտանգության ու պաշտպանունակության ուժեղացմանը»,-ասված Է մամուլի ծառայության հայտարարության մեջ:  

Հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ-ի դեսպան Յան Քելլին, ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության գրասենյակի ներկայացուցիչները, Վրաստանի պաշտպանության նախարար Լեւան Իզորիան եւ նախարարների կաբինետի այլ անդամներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am