Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց 1988թ․ աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի մեկնարկին ՀՀ ԱԺ նախագահը հիշեցրեց, որ դեկտեմբերի 7-ը 1988թ. տեղի ունեցած աղետալի երկրաշարժի տարելիցն է։

«Առաջարկում եմ մեկ րոպե լռությամբ հարգել 1988թ. դեկտեմբերի 7-ի աղետալի երկրաշարժի զոհերի հիշատակը»,- ընդգծեց ԱԺ նախագահը։

Պատգամավորները մեկ րոպե լռությամբ, հոտնկայս հարգեցին երկրաշարժի զոհերի հիշատակը։

1988թ. դեկտեմբերի 7-ին` տեղական ժամանակով ժամը 11:41 րոպեին, Հայաստանի մոտ 40 տոկոսը ընդգրկող տարածքում տեղի ունեցավ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ: Հաշված վայրկյանների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, Կիրովական, Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։ Զոհվեց 25 հազարից ավելի մարդ, 500 հազարը մնաց անօթևան։ Շարքից դուրս եկավ բնակֆոնդի 17 տոկոսը` շուրջ 8 միլիոն քառակուսի մետր բնակելի տարածություն։ Երկրաշարժի հետեւանքով լրիվ կամ մասամբ ավերվեցին ավելի քան 230 արդյունաբերական օբյեկտներ՝ 82 հազար աշխատատեղով։ Հայաստանի տնտեսությանը հասած վնասը կազմեց 13 միլիարդ ռուբլի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am