Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Արծվիկ Մինասյանն ընդունել է գերմանական և ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչներին

Արծվիկ Մինասյանն ընդունել է գերմանական և ամերիկյան ընկերությունների 
ներկայացուցիչներին

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը դեկտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել գերմանական    «Ophardt Hygiene Technologies» ընկերության սեփականատեր Հայներ Օփհարդտի գլխավորած պատվիրակության և «Babikian Design Concepts» ընկերության նախագահ  Տիգրան Պապիկյանի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտիչեանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

 Նախարարը ողջունել է Հայաստանում հականեխիչ նյութերի և դիսպենսեր սարքերի արտադրություն հիմնելու գաղափարը, նշել , որ,  նաև, շրջակա միջավայրի պահպանության տեսանկյունից նախաձեռնությունն օգտակար է: «Իրականում պետության զարգացման հիմքը շրջակա միջավայրն է, որովհետև, եթե չունենանք առողջ, նորմալ շրջակա միջավայր, չենք կարող նաև զարգացում ունենալ: Եվ, հետևաբար ցանկացած բիզնես, որն ուղղված է շրջակա միջավայրում մաքուր պայմաններ ստեղծելուն, նա կարող է ապահովել նաև հստակ զարգացում, իսկ հականեխիչների ձեր ներկայացրած ծրագիրն ուղղված է հենց այդպիսի միջավայր ստեղծելուն»,- նշել է Արծվիկ Մինասյանը: 

Հայներ Օփհարդտը շնորհակալություն է հայտնել Արծվիկ Մինասյանին՝ դեռևս էկոնոմիկայի նախարար եղած ժամանակ ծրագրին հավանություն տալու և, ներկայում արդեն որպես բնապահպանության նախարար՝ համատեղ աշխատելու պատրաստակամության համար: Կազմակերպության տնօրենը նշել է, որ ուսումնասիրություններ պետք է կատարեն ոչ միայն Երևանում, այլ նաև  առավել թիրախային մարզերում` իրականացնելով համապատասխան աշխատանքները: Գործարար Տիգրան Պապիկյանը ներկայացրել է մինչ արտադրության մեկնարկն իրականացվող աշխատանքները, նշել, որ արտադրության հիմնումը հնարավորություն կտա Հայաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ և Իրան առողջապահական արտադրանքի արտահանումը, իսկ առաջնային նպատակն, իհարկե, առողջության և շրջակա միջավայրի բարելավման հարցերն են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am