Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Աշխարհում ամենաբարդ քաղցրաբլիթե տնակը կառուցել են 500 ժամում

Աշխարհում ամենաբարդ քաղցրաբլիթե տնակը կառուցել են 500 ժամում

ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Biscuiteer ընկերության խոհարարները թխել են Ծննդյան տոների աղանդեր, որը զանգվածային լրատվամիջոցները ճանաչել են որպես աշխարհում քաղցարաբիլիթե ամենաբարդ տնակը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Yahoo! Style-ին: Դրա պատրաստման համար պահանջվել Է 500 ժամվա աշխատանք, որը ձգվել Է 15 ամիս:

Խոհարարներն օգտագործել են 240 ձու, 216 կիլոգրամ քաղցրաշերտ եւ 30 կիլոգրամ շաքար: Քաղցրաբլիթե տնակի բարձրությունը 180 սանտիմետր Է: Այն ունի հինգ սենյակ՝ հարդարված Լյուդովիկոս XIV-ի ոճով:

Տնակի ստեղծմանը «բիսքվիտային ճարտարապետներին» ոգեշնչել Է Ուոդեսդոնի կալվածքը՝ Անգլիայի Բաքինհեմփշիրի կոմսությունում Ռոտշիլդների ընտանիքի քաղաքամերձ առանձնատունը:

Instagram-ի Biscuiteer Էջում  հաղորդվում Է, որ տնակը ցուցադրվում Է Ուոդեսդոնի կալվածքում եւ այն կարելի Է տեսնել մինչեւ 2017 թվականի մարտը: Թե ինչ ճակատագիր Է սպասում աղանդերին այդ ժամկետից հետո, չի ճշտվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am