ԵՄ-ն Հայաստանի համար կարևոր գործընկեր է ու խոշոր ներդրող. ՀՀ վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական Միությունը Հայաստանի համար կարևոր գործընկեր է և խոշոր ներդրող, ուստի Հասյաստանը պետք է համապատասխան վերաբերմունք ցուցաբերի: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:
«Հայաստանը, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, չի սահմանափակել հարաբերությունները Եվրոպական Միության հետ: Մենք որևէ մեկի հետ ընկերություն չենք անում ի վնաս ուրիշի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց վարչապետը:
Նա հավելեց, որ ՀՀ կառավարությունը շատ բաց խոսել է Եվրոպական Միության գործընկերների հետ, ովքեր մտավախություն են հնչեցրել, թե ԵԱՏՄ անդամ Հայաստանը կարող է սահմանափակել համագործակցությունը ԵՄ-ի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում