Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Սուքիաս Ավետիսյանի համոզմամբ` ՀՀԿ-ն ցանկացած մրցակցությունից դուրս է

Սուքիաս Ավետիսյանի համոզմամբ`  ՀՀԿ-ն ցանկացած մրցակցությունից դուրս է

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ անելու է Ազգային ժողովում մեծամասնություն դառնալու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը: Նրա խոսքով` ՀՀԿ-ն ողջունում է  ցանկացած քաղաքական դաշինքի ստեղծումը: «Այսօր  քաղաքականությամբ զբաղվող ցանկացած մարդ ազատ է մրցակցության մեջ մտնելու համար: Մեր երկրում ազատ քաղաքական դաշտ է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:

Ավետիսյանը հավաստիացրեց, որ ՀՀԿ-ն ցանկացած մրցակցությունից դուրս է եւ վստահեցրեց, որ ԱԺ ընտրություններն անցնելու են թափանցիկ:

«ԵԼՔ» դաշինքի անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխնախագահ Սուրեն Պապիկյանն էլ նշեց, որ իրենք ձեռնոց են նետում Հանրապետական կուսակցությանը: «Մենք ամեն գնով պաշտպանելու ենք մեր քաղաքացիների քվեն»,-ասաց Պապիկյանը:

Նա նշեց, որ հունվարի 21-ին տեղի կունենա «Ելք» դաշինքի խորհրդաժողովը, որտեղ էլ կնախանշվեն հետագա անելիքները: «Մենք մեզ մրցակից տեսնում ենք բոլոր քաղաքական ուժերին»,-հավելեց բանախոսը:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված է անցկացնել ապրիլի 2-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am