Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի Հանրային խորհուրդը Լապշինի հարցով դիմել է Բելառուսի նախագահին

Հայաստանի Հանրային խորհուրդը Լապշինի հարցով դիմել է Բելառուսի նախագահին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինի արտահանձման վերաբերյալ Հայաստանի Հանրային խորհուրդը դիմել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Այս մասին հունվարի 21-ին լրագրողներին հայտնեց Հանրային խորհրդի ներկայացուցիչ Անի Գասպարյանը:  «Նամակում շեշտել ենք, որ Լապշինի ձերբակալությունը գլոբալ առումով մարդու իրավունքների, ազատ խոսքի, տեղաշարժի կոպտագույն խախտում է: Ընդգծել ենք, որ ղարաբաղյան հիմնախնդիրը միայն Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը չէդա տարածաշրջանի անվտանգության հարց է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Գասպարյանը:

Նրա խոսքով` իրենք առանձնացրել են այն 600-ից ավելի անձանց, որոնք հայտնվել են Բաքվի սև ցուցակում՝ այդ թվում նաև 5 բելառուսցիներ, և համոզմունք հայտնել, որ Լուկաշենկոն ողջախոհություն կդրսևորի և արտահանձման որոշում չի կայացնի:

Անի Գասպարյանն ասաց, որ Հանրային խորհուրդը հունվարի 17-ին լայն քննարկումներ է իրականացրել: «Բլոգեր Տիգրան Քոչարյանը, որը մտերիմ է Լապշինի հետ, ասաց, որ բանտում Լապշինի նկատմամբ ճնշումներ են գործադրում՝ ստիպելով նրան ներողություն խնդրել Ադրբեջանից,  որպեսզի արտահանձնումից հետո տեղափոխվի Իսրայել, սակայն Լապշինը չի վստահում Ադրբեջանին և մերժում է»,- ընդգծեց Հանրային խորհրդի ներկայացուցիչը:

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, ով բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար: Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջել է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am