Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 22.02.2017

Սպասվող լրահոս. 22.02.2017

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2016 թվականին նվազել է ծնված աղջիկների և տղաների հարաբերակցությունը` 112 տղա, 100 աղջիկ: Նախորդ տարիներին 100 աղջկա հաշվով ծնված տղաների ցուցանիշը 113 է եղել: 2016-ին նվազել է նաև մանկական մահացության ցուցանիշը: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը, Առողջապահության նախարարության աշխատակազմի մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն այսօր` փետրվարի 22-ին, կանդրադառնան գրանցված արդյունքներին և կներկայացնեն առաջիկա անելիքները այդ ցուցանիշներն առավել բարելավելու համար:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն արդեն 25 տարի դպրոցներում կրթական ծրագրեր է իրականացնում: Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ հանրապետության բազմաթիվ դպրոցներում դասավանդվել է կիրառական տնտեսագիտություն: Այսօր նախարարությունում նախարարը մեդալներ է տալու «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ծրագրի ներդողներին:

Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը հասցվում է հեռավոր համայնքներ: Լոռու մարզի Քարինջ գյուղում Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) և Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) համատեղ ջանքերով տեղի դպրոցի ՍՄԱՐԹ սենյակում կբացվի «Արմաթ» լաբը։

Երևանում կներկայացվի «Human rights watch»-ի 2016 թ. նոր զեկույցը` կապված Հայաստանի մանկատներում և այլ հաստատություններում երեխաների իրավունքների խախտումների հետ: Ուսումնասիրությունն անցկացվել է Հայաստանի 8 քաղաքներում և իր մեջ ներառում է հանձնարարականներ՝ ուղղված Հայաստանի կառավարությանը և միջազգային կազմակերպություններին:

Քննարկումներ կանցկացվեն նաև ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: ԱԺ առաջիկա խորհրդարանական ընտրությունների, ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրենց տեսակետները կներկայացնեն քաղաքական գործիչներն ու մտավորականները: Կմասնակցեն «Քաղացիական պայմանագիր» կուսակցության քաղխորհրդի անդամ Ալեն Սիմոնյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության համամասնական ցուցակով առաջադրված ոչ կուսակցական թեկնածու Անահիտ Բախշյանը, Գերագույն խորհրդի նախկին պատմագավոր Ազատ Արշակյանը, գրականագետներ՝ Դավիթ Գասպարյանը և Հենրիկ Էդոյանը:

Լրագրողների հետ կհանդիպեն բնապահպաններ Կարինե Փանոսյանը և Սիլվա Ադամյանը: Նրանք կբարձրացնեն «Կարմիր գրքում» գրանցված վայրի կենդանիների պաշտպանությանը վերաբերող հարցեր:

Արամ Խաչատրյան համերգասրահում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ «Հովեր» պետական կամերային երգչախումբը Վահագն Հայրապետյանի ջազ տրիոյի հետ համատեղ կներկայացնեն «Թե չես գա-լի՝ մը-նաս բա-րի» խորագիրը կրող նոր խմբերգային նախագիծը: Ծրագրում կներկայացվեն Ապարանի ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումները:

Եվրոպայի կարատեի 44-րդ առաջնությունից Հայաստանի կարատեսիտները վերադարձել են լավ արդյունքներով: Կարատեի ազգային ֆեդերացիայի փոխնախագահ Վազգեն Հարությունյանը, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նիկոլայ Գրիգորյանը կանդրադառնան գրանցված հաջողություններին և կներկայացնեն ֆեդերացիայի առաջիկա անելիքները:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am