Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱՀ ՊՆ-ն անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական չհաջողված քարոզչական հնարքին

ԱՀ ՊՆ-ն անդրադարձել է ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական չհաջողված 
քարոզչական հնարքին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Ադրբեջանի փետրվարի 25-ին տարածած հերթական ապատեղեկատվությանն՝ առաջարկելով այն ընդունել որպես ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական չհաջողված քարոզչական հնարք՝ կից «բեմադրությամբ»:

«Արմենպրես»-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից փոխանցված հաղորդագրության մեջ նշված է. «Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից այսօր տարածված տեղեկատվությունն ու դրան կից տեսանյութն առ այն, թե իբր Թալիշի հատվածում շարքից հանվել է արցախյան ուժերին պատկանող անօդաչու թռչող սարք և երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում: Այն ընդունեք որպես ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական չհաջողված քարոզչական հնարք՝ կից «բեմադրությամբ»»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am