Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 28.02.2017

Սպասվող լրահոս. 28.02.2017
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով Բրյուսելում է: Երկօրյա այցի հագեցած օրակարգի շրջանակներում հանրապետության նախագահը բարձր մակարդակի հանդիպումներ կունենա ԵՄ բոլոր կառույցների ղեկավարների հետ: Հանրապետության նախագահն աշխատանքային այցի շրջանակներում կհանդիպի նաև հայ համայնքի գործարար ներկայացուցիչների հետ:

Շարունակվում են քննարկումները սումգայիթյան ջարդերի թեմայով: Լրանում է սումգայիթյան ջարդերի 29-րդ տարին:1988 թվականի փետրվարի 27-ին, 28-ին և 29-ին Բաքվից 25 կմ հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ իրականացվեցին ջարդեր: Այսօր «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը, ԵՊՀ դասախոս, պատմաբան Գևորգ Մելքոնյանը և սումգայիթյան ջարդերի ականատես Ռոմա Թովմասյանը կանդրադառնան թեմային:

Քաղաքագիտական դաշտի ուշադրության կենտրոնում է ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի սրումը: Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրենքաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը, ՌԴ Արեւելագիտության ինստիտուտի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ղեկավարքաղաքագետ Ալեքսանդր Սկակովը կներկայացնեն իրենց դիտարկումները: 

Երևանում կանցկացվի «Ֆերմերական կոնգրես»: Նպատակն է քննարկել գյուղատնտեսության և ֆինանսական ոլորտի փոխհարաբերություններում ի հայտ եկած խնդիրները: Մասնավորապես, ապահովագրությանը, հարկային դաշտին, բյուջետային քաղաքականությանը, գյուղատնտեսական վարկերին առնչվող հարցերը: Ներկա կլինի ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Համաժողովին կմասնակցեն ՀՀ տարբեր մարզերը ներկայացնող շուրջ հարյուր ֆերմերներ և կոոպերատիվների ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտի զարգացման գործում ներգարվված տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ներքաղաքական անցուդարձից: Այսօր մամուլի ասուլիսով հանդես կգա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր, ԵԼՔ դաշինքի պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Նա կխոսի նախընտրական պայքարի և առաջիկա զարգացումների շուրջ:

Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա Հայ կոմպոզիտորական արվեստի 8-րդ փառատոնի փակման գալա համերգը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա դաշնակահարուհի Նարե Արղամանյանը (Ավստրիա)։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Գաֆեսճեան արվեստի կենտրոնում էլ ընթերցասերներին կներկայացվի Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը եւ դաշտի միասնական տեսությունը» գիրքը: Ներկա կլինի գրքի հեղինակը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am