Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 17.03.2017

Սպասվող լրահոս. 17.03.2017

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր`մարտի 17-ին,  լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյան: Նա կանդրադառնա միջազգային կազմակերպությունների գնումները ՀՀ պետական գնումների էլեկտրոնային «ARMEPS» համակարգի միջոցով իրականացնելուն և ՀՀ պետական գնումներին առնչվող հարցերին:

Ամփոփվել են  «Հանրակրթության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատում» ուսումնասիրության արդյունքները: Այսօր ուսումնասիրության արդյունքները կներկայացվեն հանրությանը: Բացման խոսքով հանդես կգան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա շարունակում է վերլուծաբանների ուշադրության կենտրոնում մնալ: «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը կներկայացնի իր դիտարկումները  հայ-ռուսական երկկողմ համագործակցության հեռանկարների վերաբերյալ:

Իզմիրլյան բժշկական կենտրոնում մեկնարկում է «Հայաստանաբնակ կարիքավոր սիրիահայերի բժշկական աջակցություն» ծրագիրը: Այս կապակցությամբ համագործակցության հուշագիր կստորագրվի Իզմիրլյան հիմնադրամի, ՀՀ սփյուռքի նախարարության և մի շարք այլ կազմակերպությունների միջև:

Հայաստանում է ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը: Այսօր նախատեսված է հանդիպում լրագրողների հետ: Հիշեցնենք, մարտի 18-ին, կանանց միամսյակի առթիվ, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում տեղի կունենա ֆրանսիացի հանրահայտ դաշնակահար Ռիչարդ Կլայդերմանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգը: Համերգի ընթացքում կհնչեն դաշնակահարի հանրահայտ և սիրված ստեղծագործությունները:

Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցում կանցկացվի հուշ-ցերեկույթ` նվիրված ջութակահար, Մովսես Խորենացու մեդալակիր, Չայկովսկու անվան դպրոցի երկարամյա տնօրեն Տատյանա Հայրապետյանին։ Դպրոցի դահլիճը կանվանակոչվի Տատյանա Հայրապետյանի անվամբ, կբացվի երաժիշտի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Սահմանվել է Տատյանա Հայրապետյանի անվան կրթաթոշակ, որն այսուհետ կհանձնվի Չայկովսկու անվան դպրոցի լավագույն սանին։

Հովհաննես Թումանյանի թանգարանում կբացվի «Տոլստոյը կյանքում» խորագրով ցուցահանդես: Այն պատմում է Լ.Տոլստոյի կյանքի կարևոր իրադարձությունների, զբաղմունքների, ընտանիքի և շրջապատի ամենատարբեր մարդկանց հետ ունեցած հարաբերությունների մասին, որոնք դարձել են գրողի ստեղծագործական մտքի շարժառիթը:  

Երևանի քաղաքապետարանի Պատմության թանգարանում էլ տեղի կունենա գեղանկարչուհի Արմինե Թումանյանի առաջին անհատական ցուցահանդեսը, որը կրում է «Հավերժի ճամփորդ» անվանումը։ Ցուցահանդեսում կներկայացվեն 2 շարքեր: «Աշխարհի կանայք» շարքը ներկայացնում է տարբեր ազգերի կանանց դիմանկարներ, իսկ մյուս շարքը նվիրված է հայ դիցաբանությանը:

ՀՀ մշակույթի նախարարության «Մշակութային կանգառ» ծրագրի շրջանակում մեկնարկում են Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթի մարտ ամսվա հյուրախաղերը: Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթն այսօր ելույթ կունենա Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am