ՀՅԴ երիտասարդները Արաբկիրում ներկայացրել են կուսակցության քարոզչական ծրագիրը
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբկիր վարչական շրջանում մարտի 20-ին ՀՅԴ քարոզչական ծրագիրն էին ներկայացնում կուսակցության երիտասարդները:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՅԴ երիտասարդական-ուսանողական նախընտրական շտաբից, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և Հայաստանի երիտասարդական միությունների անդամները քաղաքացիներին էին ներկյացնում ՀՅԴ ուսանողական միության, բացառապես ուսանողներին վերաբերող, «Նոր սերունդ, արդար Հայաստան», երիտասարդական միության՝ «Ո՛չ ընտրակաշառքին» թռուցիկները և ՀՅԴ նախընտրական հռչակագիրը:
Ըստ աղբյուրի՝ կարևորելով քաղաքացիների հետ մասնավոր հանդիպումներն ու քննարկումները, նրանց հարցերին սպառիչ պատասխանները, Դաշնակցության հետապնդած գաղափարների ու քաղաքական առաջնահերթությունների հանրահռչակումը՝ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները, հետայսու մինչև ապրիլի 2-ը, շարունակելու են ակտիվ քարոզչական հանդիպումները մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում