Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արա Թարվերդյանը նշանակվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայության» ՊՈԱԿ տնօրեն

Արա Թարվերդյանը նշանակվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և 
պատմական միջավայրի պահպանման ծառայության» ՊՈԱԿ տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանման ծառայության» ՊՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Արա Թարվերդյանը, ով ավելի վաղ հաղթող էր ճանաչվել տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից` նա մասնագիտությամբ տնտեսագետ է (տնտեսագիտության թեկնածու):

Արա Թարվերդյանը սովորել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայում, որն ավարտելուց հետո վերապատրաստվել է Կալիֆոռնիայի և Հոհենհայմի համալսարաններում։ Աշխատել է «Արդշինբանկում», Զարգացման հայկական գործակալությունում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (դասախոս), ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությունում։ Հիմնադրել է «Գիտարան» հասարակական կազմակերպությունը։ Գիտական հոդվածների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am