Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մենք չունենք անհատական մեդալներ, մեդալները բոլորինս են. Աշխարհի գավաթակիր Արթուր Թովմասյան

    Մենք չունենք անհատական մեդալներ, մեդալները բոլորինս են. Աշխարհի 
գավաթակիր Արթուր Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գավաթակիր Արթուր Թովմասյանը Դոհայի աշխարհ գավաթի խաղարկության ոսկե մեդալը համարում է հավաքական թիմի հաջողությունը:

«Միշտ զերծ ենք մնում գնահատականներ տալ՝ թողնելով այն մարզիչներին և հանդիսականին: Ելույթիցս գոհ եմ այնքանով, որքանով գոհ են մարզիչներս, վերջիվերջո ես վարժություն կատարողն եմ, իսկ մարզիչները մասնագիտորեն են տեսնում այդ ամենը: Փառք Աստծո, լավ ստացվեց և հաջողված ելույթ էր: Վնասվածքից հետո սա իմ առաջին միջազգային մրցաշարն էր, և բնական է, որ լարվածություն կար, ինչ-որ տեղ նաև անվստահություն մինչև որակավորման փուլը: Այս հաղթանակը, բոլորիս հաղթանակն է և բոլորիս աշխատանքի արդյունքը: Մենք չունենք անհատական մեդալներ, մեր մեդալները բոլորինս են»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Թովմասյանը:

Խոսելով հակառակորդների մասին Թովմասյանը փաստեց, որ օղակների վարժությունում թեժ պայքար էր ընթանում: «Առաջին քառյակում բավականին ուժեղ տղաներ էին: Չեմ կարող առանձնացնել: Առաջին քառյակի դասավորվածությունը շատ հանգիստ կարող էր այլ կերպ լինել: Բոլորն էլ փորձառու մասնագետներ են: Արծաթե մեդալակիր ուկրաինացի մարզիկը Եվրոպայի նախկին չեմպիոնն էր: Եվ այս անգամ էլ կատարելագործված վարժությունով էր ներկայացել: Ես ևս բարդացված վարժությամբ էի ներկայացել: Հայաստանի առաջնությունում ավելի թույլ ծրագրով էի ներկայացել, բայց հասցրեցինք նոր վարժություն մշակել և ներկայանալ աշխարհի գավաթի խաղարկությանը»,-ասաց աշխարհի գավաթակիրը:

Դոհայում ընթացող մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկությունում կայացել է օղակների վարժության եզրափակիչը: Հայաստանը ներկայացնող Արթուր Թովմասյանը 15.133 միավորով գրավել է առաջին տեղը՝ արժանանալով ոսկե մեդալի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am