Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այս տարի Եվրոպա այցելած փախստականների թիվը գերազանցել է 25 հազարը

Այս տարի Եվրոպա այցելած փախստականների թիվը գերազանցել է 25 հազարը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջերկրական ծովով 2017 թվականի սկզբից Եվրոպայի ափերին մոտեցած փախստականների թիվը գերազանցել է 25 հազարը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշված է Միգրացիայի միջազգային կազմակերպության հաղորդագրության մեջ:

Մարտի 22-ի տվյալներով` ջրային ճանապարհով Եվրոպա է ներգաղթել 25 հազար 170 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Եվրոպա էր ներգաղթել 163 հազար փախստական: Այս տարի նրանց ավելի քան 80 տոկոսն ուղևորվել են Իտալիա, իսկ 2016 թվականին` Հունաստան:

Միևնույն ժամանակ եվրոպական ափերին հասնելու փորձի ընթացում 2017-ին մահացածների թիվը կազմել է 559 մարդ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նրանց թիվն ավելացել է 4-ով` կազմելով 554:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am