Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կարեն Կարապետյանը հասարակության աջակցությունն է ակնկալում ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլև հետագայում

Կարեն Կարապետյանը հասարակության աջակցությունն է ակնկալում ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլև հետագայում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը հասարակությունից ակնկալում է աջակցություն ոչ միայն ընտրությունների ժամանակ, այլ նաև հետագայում՝ ակտիվ քաղաքացիական դիրքորոշմամբ, անհանդուրժողականությամբ խնդիրների ու անարդարադության նկատմամբ: Արագածոտնի մարզում նախընտրական հանդիպման ժամանակ Կարեն Կարապետյանը նշեց, որ ՀՀԿ ծրագիրը մրցակիցների ծրագրերից տարբերվում է ոչ լոզունգային ձևակերպումներով, կոնկրետ թիրախներով ու հորիզոններով, նաև բանաձևով, թե ինչպես է այն իրականացվելու:

«Կոչ եմ անում ապրիլի 2-ին անպայման արտահայտել ձեր քաղաքացիական դիրքորոշումը: Բոլոր ծրագրերն ուսումնասիրեք, մտածեք՝ ում եք վստահում, ում կարող եք լիազորել, որպեսզի ապահովի ձեր երեխայի կրթությունը, ձեր շահերը ներկայացնի արտերկրում, բանակում կարգ ու կանոն հաստատի, արդարադատության խնդիրները կարգավորի, առողջապահության ոլորտում բարեփոխում անի: Եվ եթե որոշեք ձեր ձայնը տալ ՀՀԿ-ին, վստահեցնում եմ, որ մշտապես գալու ենք և ձեզ հաշվետվություն ներկայացնենք, ինչպես վերջին վեց ամիսների ընթացքում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Կարեն Կարապետյանը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am