Արցախցի Արման Սարգսյանը դարձել է կիոկուշին կարատեի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
21:48, 27 Մարտ 2017
ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյում ընթացող կիոկուշին կարատեի 2017 թվականի աշխարհի առաջնությունում արցախցի մարզիկ Արման Սարգսյանը, ներկայացնելով Հայաստանը, արժանացել է բրոնզե մեդալի:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիայից, նա հանդես է եկել 17-18 տարիքային խմբում, 70-ից բարձր քաշային կարգում՝ մասնակցելով 3 մենամարտերի, որից 2-ում հաղթել է մրցակցին:
Հայաստանի մյուս մասնակից Արթուր Առուշանյանը նույնպես լավ է հանդես եկել՝ 4 մենամարտերից հաղթելով 3-ը: Նա, սակայն, մրցանակային տեղ չի գրավել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում