Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Լուսնի լույսը» օսկարակիր ֆիլմի ռեժիսորը հայտարարել Է նոր նախագծի մասին

«Լուսնի լույսը» օսկարակիր ֆիլմի ռեժիսորը հայտարարել Է նոր նախագծի մասին

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսնի լույսը» ժապավենի ռեժիսորը՝ Բարրի Ջենքինսը, որն այս տարի «Օսկար» մրցանակի Է արժանացել «Լավագույն ֆիլմ» ամենահեղինակավոր անվանակարգում, հեռուստասերիալ Է նկարահանելու Քոլսոն Ուայթհեդի «Ստորգետնյա երկաթուղի» բեսթսելերի մոտիվներով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Amazon ամերիկյան կորպորացիան, որը համանուն ինտերնետ-խանութի սեփականատերն Է եւ Ջենքինսի նոր նախագծի ֆինանսավորողը:
«Քոլսոնի ստեղծագործությունները մշտապես փշրում են սահմանված կանոնները, եւ «Ստորգետնյա երկաթուղի»-ն այս կանոնից բացառություն չԷ: Սա նորարարական աշխատանք Է, որը հարգանքի տուրք Է մատուցում մեր ժողովրդի պատմությանը, ընդ որում՝ կինոպատումի ձեւը լավ մտացածված Է եւ ինքնատիպ»,- նշել Է ռեժիսորը հրապարակված հայտարարության մեջ:
«Ստորգետնյա երկաթուղի» տերմինը վերաբերում Է այն համակարգին, որն ԱՄՆ-ում օգտագործվում Էր փախստական սեւամորթ ստրուկներին Հարավի նահանգներից Հյուսիս գաղտնի փոխադրման համար եւ գործել Է մինչեւ 1861 թվականին Քաղաքացիական պատերազմի սկսվելը: 
Ուայթհեդի վեպը Միացյալ Նահանգներում վաճառվել Է ավելի քան 825 հազար օրինակով: Գիրքն անցյալ տարի արժանացել Է Ազգային գրական մրցանակին եւ «թիվ մեկ» բեսթսելերն Է ճանաչվել ազդեցիկ The New York Times թերթի կողմից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 

Լուսանկարը`EPA


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am