Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սթիվեն Քինգին մեղադրել են գրագողության մեջ «Մռայլ աշտարակում»

Սթիվեն Քինգին մեղադրել են գրագողության մեջ «Մռայլ աշտարակում»

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գրող Սթիվեն Քինգից 500 միլիոն դոլար են պահանջել «Մռայլ աշտարակը» վիպաշարում գրագողության համար, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TMZ-ին:
The Rook կոմիքսների հեղինակ Սթիվեն Գրանտը պնդում Է, որ գրքերի գլխավոր գործող անձը՝ Ռոլանդ Դիսքեյնը, պատճենված Է իր ստեղծագործության հերոս Ռեսթին Դեյնից: Այսպես, նրանք երկուսն Էլ ճանապարհորդում են ժամանակի մեջ, մարտնչում են հրեշների դեմ, չեն ծերանում եւ սիրում են արկածներ: Նաեւ նշվում Է, որ Դիսքեյնն, ինչպես եւ Դեյնը, կրում Է կովբոյական հագուստ, չնայած ծագումով Վայրի Արեւմուտքից չԷ:  
Գրանտը Քինգին դատի Է տվել: Հայցում նշված Է, որ «գողացված» գործող անձը պատկերապատումների պրակներում հայտնվում Է 1977-ից մինչեւ 1983 թվականը, իսկ ամերիկացի գրողը հաստատել Է, որ ընթերցել Է այդ հրատարակությունները:
«Մռայլ աշտարակն» ութ վեպերից բաղկացած մատենաշար Է: Շարքը պատմում Է հրաձիգ Ռոլանդ Դիսքեյնի թափառումների մասին՝ փնտրելով Մռայլ աշտարակը: Առաջին գիրքը հրատարակվել Է 1982 թվականին, վերջինը՝ 2012-ին: Հուլիսին վարձույթ Է դուրս գալու վիպաշարի Էկրանավորումը՝ Մեթյու Մակքոնահիի եւ Իդրիս Էլբայի մասնակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am