Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դենիզ Յուջելի փաստաբանները դիմել են Թուրքիայի սահմանադրական դատարան

Դենիզ Յուջելի փաստաբանները դիմել են Թուրքիայի սահմանադրական դատարան

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում բանտարկված գերմանական Die Welt պարբերականի թղթակից Դենիզ Յուջելի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

Փաստաբանների ներկայացրած դիմումի մեջ նշվում է, որ լրագրողի կալանավորմամբ խախտվել է անձնական ազատության, արդար դատավարության, անմեղության կանխավարկածի, ինչպես նաև հաղորդակցության ու խոսքի ազատության իրավունքները:

Փաստաբաններն ավելի վաղ դիմել էին դատարան` բողոքարկելով կալանավորման մասին որոշումը, սակայն նրանց դիմումը մերժվել էր, ուստի նրանք դիմել են Սահմանադրական դատարան:

Գերմանիայի ու Թուրքիայի քաղաքացի Դենիզ Յուջելը թղթակցում էր գերմանական Die Welt պարբերականին: Փետրվարի 14-ին նա ձերբակալվել, ապա փետրվարի 27-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է «ահաբեկչության քարոզչություն իրականացնելու, ժողովրդին ատելության ու թշնամանքի դրդելու մեջ»: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նրան անվանել է «Գերմանիայի լրտես»: Գերմանիայի իշխանությունները բազմիցս հորդորել են թուրքական կողմին ազատ արձակել լրագրողին և չխոչընդոտել նրա մասնագիտական գործունեությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am