Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Գյուղնախարարությունը հետևողական է լինելու գարնանային աշխատանքների իրականացման գործում

Գյուղնախարարությունը հետևողական է լինելու գարնանային աշխատանքների 
իրականացման գործում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հետևողական է լինելու սերմերի, թունանյութերի և պատվաստանյութերի հետ կապված գործընթացների իրականացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ պտղատու այգիներում հինգ տարին մեկ լինում է վնասատուների ակտիվացում, որի նպատակով այս տարի ՀՀ կառավարությունը բյուջեից ավելի շատ գումար է հատկացրել դրանց դեմ պայքարի համար: Նրա խոսքով` մոտ 106 մլն դրամի չափ գումար է հատկացվել թունանյութի համար:

«Բաժանվել են, և հետևում ենք դրանց նպատակային օգտագործմանը, որպեսզի ուժեղացնենք վնասատուների դեմ պայքարը և մեղմենք դրանց հասցրած վնասները: Այս տարի 1 710 տոննա սերմ ենք ներմուծել գարնանացան աշխատանքներն իրականացնելու համար: Քանակը ձևավորվել է մարզերի կողմից տրված պահանջարկի հիման վրա: Մոտ 587 մլն դրամի սերմ է, որից 280 մլն դրամը սուբսիդավորվելու է պետության կողմից»,- ասաց նախարարը` հավելելով, որ գործընթացն արդեն սկսվել է:

Ինչ վերաբերում է պատվաստանյութին, նախարարը տեղեկացրեց, որ դա արդեն բերվել է, և Card ընկերության հետ համատեղ սկսվել է պատվաստման ծրագիրը. դրանք ընթանում են ՀՀ բոլոր մարզերում: Գյուղնախարարությունը փորձելու է այն բերել ավելի բարձր մակարդակի:

Առաքելյանի ներկայացմամբ`մոտ 1 մլրդ դրամ է հատկացվել ծրագրի համար, որից 456 մլն դրամը պատվաստանյութի արժեքն է, իսկ 593 մլն դրամն ուղղվելու է անասնաբույժների և վակցինատորների կողմից կատարվող աշխատանքների վճարմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am