Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դեմիրթաշը Էդիրնեի բանտում հացադուլ կսկսի

Դեմիրթաշը Էդիրնեի բանտում հացադուլ կսկսի

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշը, պատգամավոր Աբդուլլահ Զեյդանը, ինչպես նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած գործիչ, քրդական Դեմոկրատական տարածաշրջանային կուսակցության (DBP) համանախագահ Սեբահաթ Թունջելը Էդիրնեի բանտում մարտի 31-ից հացադուլ կսկսեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:

Կալանավայրից ուղարկված նամակում Դեմիրթաշը հայտարարել է, որ այդպիսով իրենք ցանկանում են ուշադրություն հրավիրել բանտում տիրող վիճակի վրա: Նա մասնավորապես հայտնել է, որ բանտի տնօրինությունը փակ է երկխոսությունների համար, անօրինական գործունեություն է իրականացնում, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերում մյուս դատապարտյալների նկատմամբ ու ոչ մի քայլ չի ձեռնարկում մյուս բանտարկյալների սկսած հացադուլը դադարեցնելու ուղղությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am