«Անդերլեխտ»-«Մանչեսթեր Յունայթեդ». Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում է
22:24, 13 Ապրիլ 2017
ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակիչ առաջին խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ուժերը կչափի բելգիական «Անդերլեխտ»-ի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս կգա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Անգլիական ակումբի մեկնարկային կազմում են նաև դարպասապահ Սերխիո Ռոմերոն, պաշտպաններ Անտոնիո Վալենսիան, Էրիկ Բային, Մարկոս Ռոխոն, Մաթեո Դարմիանը, կիսապաշտպաններ Մայքլ Կարիկը, Պոլ Պոգբան, Ջեսի Լինգարդը, հարձակվողներ Մարկուս Ռեֆորդը և Զլատան Իբրահիմովիչը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում