Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքիան չեղյալ է համարել ԵԽԽՎ-ի գերմանացի պատգամավորի այցը երկիր

Թուրքիան չեղյալ է համարել ԵԽԽՎ-ի գերմանացի պատգամավորի այցը երկիր

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի կառավարությունը չեղարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գերմանացի պատգամավոր Բեռնդ Ֆաբրիտիուսի այցը երկիր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

ԵԽԽՎ-ն 2016 թվականի նոյեմբերին լիազորել էր պատգամավորին մեկնել Թուրքիա «իրավական պետության սկզբունքներին Թուրքիայի հավատարմությունը ուսումնասիրելու» հարցով: Ֆաբրիտիուսն արդեն մի շարք հանդիպումներ էր ծրագրել, այդ թվում և Թուրքիայի արդարադատության նախարարի և սահմանադրական դատարանի նախագահի հետ:

Սակայն այն բանից հետո, ինչ ԵԽԽՎ-ն որոշում ընդունեց Թուրքիային վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակ, պաշտոնական Անկարան չեղյալ համարեց պատգամավորի այցը:

«Ցավով եմ ընդունում այս քայլը և կոչ եմ անում թուրքական կառավարությանը չեղարկի այցը չեղյալ համարելու մասին որոշումը»,- ասել է պատգամավորը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ապրիլի 25-ին քվեարկության արդյունքում որոշում է կայացրել Թուրքիայի վերադարձնել մոնիտորինգի տակ գտնվող երկրի կարգավիճակը: Առաջարկին կողմ են քվեարկել ԵԽԽՎ տարբեր երկրների 113 պատվիրակ, դեմ` 45-ը, ձեռնպահ` 12-ը: Թուրքիան կառույցի կողմից մոնիթորինգի տակից հանվել էր 2004 թվականին:

ԵԽԽՎ որոշման մեջ նշվում է, որ Թուրքիայի հետ համագործակցությունը շարունակելու համար անհրաժեշտ է, որ այդ երկիրը կատարի ներկայացված առաջարկները: ԵԽԽՎ Թուրքիայի հարցով զեկուցողներ Մարիան Միկկոյի (Էստոնիա) և Ինգեբյորգ Գոդսքեսենի (Նորվեգիա) պատրաստած զեկույցում խստորեն քննադատվում է 2016 թվականի հուլիսին ռազմական հեղաշրջման փորձից հետո հայտարարված և երեք անգամ երկարաձգված արտակարգ դրության պայմաններում կայացվող որոշումները` նշելով, որ դրանք վնասում են Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am