Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Թրամփին պետք Է շանս տալ բարելավելու հարաբերությունները Ռուսաստանի հետ. Զախարովա

Թրամփին պետք Է շանս տալ բարելավելու հարաբերությունները Ռուսաստանի հետ. Զախարովա

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ  Թրամփը նոր Է միայն սկսել ղեկավարել երկիրը, եւ նրան հարկավոր Է շանս տալ բարելավելու հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Yahoo! News ինտերնետ-պորտալին տված հարցազրույցում, որը հրապարակվել Է ապրիլի 26-ին:
«Նա (Թրամփը) նոր Է միայն սկսում: Շանս տվեք նրան»,- ասել Է Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Սպիտակ տուն Թրամփի գալուց հետո երկու երկրների միջեւ հարաբերությունները չեն շտկվել՝ հակառակ սպասումներին:
Դիվանագետն ասել Է, թե խնդիրը կարող Է կապված լինել ԱՄՆ-ի նախորդ վարչակազմի քաղաքականության հետ, որը գլխավորում Էր Բարաք Օբաման:  «Մենք ոչինչ չենք արել հարաբերությունների վատացման համար: Մենք խիստ շահագրգռված ենք տարբեր բնագավառներում Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների զարգացմամբ»,- ընդգծել Է ՌԴ ԱԳ նախարարության աշտոնական ներկայացուցիչը:
Նա համաձայնել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թնիլերսոնի կարծիքին, որն այս ամսին Մոսկվա կատարած այցի ժամանակ հայտարարել Է, թե Մոսկվայի եւ Վաշինգտոնի երկկողմ հարաբերություններն ամենացածր մակարդակի վրա են: «Ես դրան համաձայն եմ: Եվ մենք քանիցս հայտարարել ենք, որ հարաբերությունների բարելավումը համաատասխանում Է մեր ժողովուրդների շահերին»,- ասել Է Զախարովան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am